Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը եւ ասել է, որ «չի ցանկանում ճանաչել իր կենսաբանական հորը», գրում է Reuters-ը։

18-ամյա Քսավիե Ալեքսանդր Մասկը դիմել է՝ պաշտոնապես փոխելու անունը եւ սեռը։


«Ես այլեւս չեմ ապրում իմ կենսաբանական հոր հետ եւ չեմ ցանկանում որեւէ կերպ կապված լինել նրա հետ»,-ասել է նա։

Այժմ Քսավիեն պատրաստվում է վերցնել Վիվիեն Ջեննա Ուիլսոն անունը:

Քսավիեն Մասկի որդին է նախկին կնոջից՝ Ջասթին Ուիլսոնից, որից միլիարդատերը ամուսնալուծվել է 2008 թվականին։ Այժմ Մասկը հանդիպում է ավստրալացի դերասանուհի Նատաշա Բասեթի հետ։