Թուրքիայի իշխանությունը կասկածում է, որ Մարմարիսում անտառային հրդեհը բռնկվել է դիվերսիայի հետեւանքով։ Այս մասին TRT Haber-ին ասել է գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին։

Նա հայտնել է, որ այժմ հրդեհի դեմ պայքարում է 2600 մարդ։ Հրդեհի մարմանը մասնակցել է 41 ինքնաթիռ, տարհանվել է 151 բնակիչ։