«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը հերթական «պարտադրանքային բարեփոխումն» է, որն առաջացնելու է լուրջ խնդիրներ։
Մասնավորապես, և՛ բիզնեսի, և՛ քաղաքացիների համար բազմաթիվ անհարմարություններ ստեղծող օրենքը նպաստելու է ստվերային գործարքների աճին, որը նվազեցնելու է իբր միտված օրենքի ներդրումը։ 

Օրինակ, ստվերային կանխիկ գործարքները այս պահին էլ հաշվառումից դուրս են, և օրենքի կիրառումը դրանք չի դարձնելու անկանխիկ, ավելին, բազմաթիվ կանխիկ գործարքներ, որոնք պետք է դառնան անկանխիկ, իրականացվելու են ստվերում։
Միևնույն ժամանակ, բժշկական ոլորտում միայն անկանխիկ վճարումների պահանջը քաղաքացիների համար էական անհարմարություն է առաջացնելու, և բուժօգնություն ստանալու սահմանադրական իրավունքը չի կարող ստորադասվել։ 

Ընդհանրապես, պարտադրանք և պատիժ պարունակող օրենսդրությունից պետք է անցում կատարել խրախուսում պարունակող կարգավորումներին։ 

Ի դեպ, մեծածավալ կանխիկ գումար հայտարարագրած բազմաթիվ պաշտոնյանները պատրաստվո՞ւմ են արդյոք այդ գումարները դարձնել անկանխիկ, թե՞ դրանք պահելու են «արգելված» պոլիեթիլենային տոպրակներում»: