Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետների ղեկավարությամբ անցկացված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ SpaceX-ը եւ Virgin Galactic-ը կլիմայի փոփոխության նոր դարաշրջանի սկիզբ են դրել, գրում է Techinsider-ը:

Հետազոտողները հայտնաբերել են, որ մրի մասնիկները, որոնք արտանետվում են հրթիռներից, գրեթե 500 անգամ ավելի ուժեղ են մթնոլորտում ջերմությունը պահպանելու հարցում, քան մրի այլ աղբյուրներ միասին վերցրած: Եվ դա մեծապես արագացնում է գլոբալ տաքացումը: Գիտնականներն այս եզրակացություններն արել են՝ ուսումնասիրելով 2019 թվականին հրթիռների արձակման տվյալները: Փորձագետները հաշվարկել են, որ եթե տիեզերական զբոսաշրջիկներով հրթիռ արձակվի ամեն շաբաթ կամ նույնիսկ ամեն օր, դա շուտով կազդի պաշտպանիչ օզոնային շերտի խտության վրա։ Նրանց կարծիքով՝ օզոնային շերտը կբարակվի կերոսինի եւ հիբրիդային սինթետիկ կաուչուկի վառելիքի օգտագործման պատճառով։