Թորակալ վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել․ «Նկատե՞լ եք՝ ինչքան օրենքներ են ընդունվում մեծ աղմուկով ու հետո պարզվում է, որ ոչ էլ աշխատում են։ Կամ ինչ-որ գործ են անում, ցույց տալիս որպես հսկայական աշխատանք, հետո պարզվում է՝ хотели как лучше, а получилось как всегда։ Նու օրինակ պոլիէթիլենային տոպրակները, իբր պոլիէթիլենից ազատվելու համար, պարզվեց՝ ուղղակի հաստացել է ու թանկացել։ Կամ, օրինակ, տեսախցիկ են դրել ավտոբուսների մեջ, բայց մեկ ա, մարդիկ ծխում են ղեկին, որովհետև գիտեն, որ նայող չկա։ Կամ որ պետք է փակ լինեն խանութներում ծխախոտի դարակները: Իսկ բեթերի մասին կմանրամասնի նկարը։ Ինչքան ուզում է օրենք ընդունվի, եթե վերահսկողություն չկա, չի աշխատելու»։