«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում «սիրուն աղջկանից»՝ Տաթեւիկ Ռեւազյանից։ Նա հունիսի 13-ին հրաժարական տվեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ իր առաքելությունը համարվում է ավարտված, սակայն երեկ կրկին հայտնվել էր կառավարությունում՝ մասնակցում էր վարչապետի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցությանը, որտեղ քննարկվում էին «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր»:

Իբրեւ թե իր պաշտոնավարման ընթացքում քիչ ավերածություններ է արել, հիմա էլ որոշել է մասնակցել «բարձրակարգ մասնագետների ներգրավման, թռիչքային անվտանգության ապահովման, օդաչուների ու այլ կադրերի վերապատրաստման եւ այլ հարցերի» լուծմանը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում