Հայաստանի 3 մարզերի 27 բնակավայրերում կվերանորոգվեն խմելու ջրի մատակարարման ցանցերը, ջրի մաքրիչ կայանները կամ լրիվ նորերը կկառուցվեն: Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց իր այսօրվա նիաստում:

«Հայաստանի 3 մարզերի 27 բնակավայրերի համար ամիսներ առաջ հայտարարվել է մրցույթ, որպեսզի իրականացնենք այդ բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ցանցերի կամ ջրի մաքրիչ կայանների վերանորոգում կամ լրիվ նորերի կառուցում»,- նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ հիմա անհրաժեշտություն կա, որ պայմանագրերն ուժի մեջ մտնեն եւ դրա համար գումար հատկացվի»:


«Ծրագիրը բվական մեծ է, նախատեսված է 2023-2024 թվականների համար, կպահանջվի 6,2 մլրդ դրամ: Այս տարի անհրաժեշ է հատկացնել 2,468 մլրդ դրամ, որպեսզի պայմանագրերը կնքվեն եւ ծրագրերն սկսեն աշխատել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ բնակավայրերի մասին է խոսքը. «Արարատի մարզի Արտաշատ եւ Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Ներքին Դվին, Նոր ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրի, Սիսավան, Արալեզ, Արբաթ, Խաչփառ եւ Մխչյան գյուղեր: Գեղարքունիքի 5 բնակավայրեր՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ եւ Սարուխան գյուղեր: Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներ»: