Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ֆրանսիական AFP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է իր երկրի «խաղաղապահ» ​​դերի մասին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շրջանակում։

Լուկաշենկոն ասել է, որ պատերազմի առաջին օրն անդադար զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին եւ հորդորել բանակցային սեղանի շուրջ նստել, քանի որ ցանկացած խաղաղություն ավելի լավ է, քան լավագույն պատերազմը:


Նա հիշեցրել է, որ դրանից հետո Բելառուսում Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների մի քանի «շատ հաջող» փուլեր են կայացել։ Սակայն, ինչպես նշել է Լուկաշենկոն, Արեւմուտքը, առաջին հերթին ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, արգելել են Ուկրաինային՝ շարունակել բանակցությունները։