ԱՄՆ պետդեպարտամենը հավանություն է տվել ավելի քան 2 մլրդ դոլարի զենքի եւ տեխնիկայի պոտենցիալ վաճառքին, ներառյալ Patriot հրթիռները Նիդեռլանդների, թեւավոր հրթիռներն Ավստրալիայի եւ օվկիանոսագիտական դիտարկումների սարքավորումները Արաբական Միացյալ Էմիրությունների համար, տեղեկացրել է Պենտագոնը։

Ըստ Պենտագոնի՝ Նիդեռլանդների փաթեթը կներառի 96 Patriot բալիստիկ հրթիռ եւ համապատասխան սարքավորում։ Եթե գործարքն ավարտվի, Raytheon Technologies-ը կդառնա այն գործարքի կապալառուն, որի արժեքը կարող է հասնել 1,2 մլրդ դոլարի։


Ավստրալիան կգնի «օդ-մակերես» 80 համատեղ հրթիռ կամ ավելացված հեռահարությամբ թեւավոր հրթիռ։ Lockheed Martin Corp.-ի արտադրության հրթիռները կարող են արձակվել F/A-18 Super Hornet-ից եւ F-35-ից։ Գործարքը կարող է արժենալ 235 մլն դոլար։

ԱՄԷ-ն կգնի օվկիանոսագիտական դիտարկումների սարք, որը ներառում է բազմագործառույթ սարքեր եւ տվյալների հեռահար հավաքման միջոցներ՝ 206 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Lockheed Martin-ը այս համակարգի գլխավոր կապալառուն է։

Պետդեպարտամենտն արտոնել է նաեւ Քուվեյթին Raytheon и Lockheed-ի արտադրության տարբեր զինամթերքների վաճառքը՝ 397 մլն դոլար արժողությամբ։

Զենքը ներառում է «օդ-օդ» դասի հրթիռներ, ռումբեր եւ համալիրներ, որոնք ռումբերն ավելի ճշգրիտ եւ մահասփյուռ են դարձնում։