Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ 14-ամյա տղան ջրավազանում խեղդվել էր։

«Անկյուն + 3» հեռուստաընկերությունը տեսանյութ է ներկայացրել և մանրամասներ հայտնել դեպքից։

Նշվում է, որ այդ օրը համադասարանցիներով բացել են ոռոգման ջրի առուն, լցրել վաղուց չգործող գյուղատնտեսական նշանակության ջրավազնանն ու լողացել։ Որոշ ժամանակ անց տղաներից մեկը ջրահեղձվել է։

«Իմ թոռի դասարանից է եղել։ Շատ սիրուն խելոք երեխա է եղել։ Երևի դասարանի ամենահամեստն էր»,- նշում է տեղացիներից մեկը։