Հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի ավտոտնակից, որտեղ սրճեփ սարքից հոսանքահարվել է։

Բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Այս պահին ահազանգով արդեն հիվանդանոց են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։