Ամերիկացին փորձել է մտնել Ֆլորիդայում գտնվող Տիեզերական ուժերի բազա՝ զգուշացնելու այլմոլորակայինների եւ վիշապների միջեւ ընթացող պատերազմի մասին, հայտնում է Washington Examiner-ը եւ հավելում, որ Ջոնսոն անունով տղամարդը ոստիկանությանը հայտնել է , որ չինական վիշապների եւ ամերիկացի այլմոլորակայինների միջեւ ընթացող մեծ ճակատամարտի մասին իրեն պատմել է երկրի նախագահը:

Տիեզերական բազա մտնելու համար տղամարդը ավտոմեքենա է գողացել: Նա նշել է, որ նախագահն իրեն կառավարությանն զգուշացնելու կոչ է արել:


Ջոնսոնը բազա չի ասել. նա ձերբակալվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել մեքենայի գողության համար: