Օգոստոսի 3-ի առավոտյան հրազենային վնասվածքից մահացել է ադրբեջանցի զինծառայող Քազիմով Անար Ռուստամ օղլուն։ Այս մասին հայտնում են ադրբաջանական լրատվականները՝ տեղեկացնելով, որ զինծառայողը վիրավորումը ստացել է Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները արդեն մի քանի օր է լարված իրավիճակ են ստեղծել սահմանին։
Ավելի վաղ ՊԲ-ն հայտարարություն էր տարալ, որում ասվում էր, որ օգոստոսի 2-ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել:

Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը’ Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:

ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. Խաղաղապահները մեկ օրում երեք դեպք են արձանագրել։