Բայդենն ԱՄՆ ռազմածովային ավիակիրների հարվածային խումբը կթողնի Հարավչինական ծովում՝ ի պատասխան Չինաստանի հրթիռային փորձարկումների եւ Թայվանի շուրջ աճող ագրեսիայի, ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն հետաձգել է ICBM-ի նախապես պլանավորված փորձարկումը, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ USS Ronald Reagan ավիակիրը եւ նրա ուղեկցող նավերը կմնան Հարավչինական ծովում «մի փոքր ավելի երկար, քան նախատեսվում էր», CNBC-ին ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Նրա խոսքով՝ հարվածային խմբի՝ տարածաշրջանում երկար մնալու նպատակը լինելու է «իրավիճակի մշտադիտարկումը»։