Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 13։50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի վարչական շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից փոխանցում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։


Պարզվել է, որ բախվել են «Lexus GX470» և «Opel Astra» (վարորդ՝ Կ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով կա մեկ զոհ և մեկ տուժած։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային, իսկ ուղևոր Գ․ Կ․-ին Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: