«Հերի՛ք է հանձնենք մեր տարածքները, մենակ տվողի դերում ա մեր իշխանությունը: Եթե սենց բաժանելով գնանք՝ վաղը պետություն չենք դառնա. կորցնում ենք Արցախը, Սյունիքը, կտրվում են ԻԻՀ հարևանությունից, գտնվում ենք շրջափակման մեջ: Վրացիներն էլ, հա՛, մեր ընկերներն են, բայց երբ ուզում՝ սահմանը բացում, երբ ուզում՝ փակում են: Պատերազմի ժամանակ էլ իրենց ցույց տվեցին»,- ֆեյսբուքյան եթերում ասել է «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը: Նա անդրադարձել է նաև Բերձորի, Աղավնոյի շուրջ ստեղծված իրավիճակին ու ՀՀ և ԱՀ իշխանությունների հայտարարություններին: