«Սուրմալու» առեւտրի կենտրոնի փլատակների տակ մնացած քաղաքացիների հարազատներից Արայիկ Մկրտումյանը դժգոհում է ԱԻՆ փրկարարների աշխատանքից։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր եղբոր երեխաները՝ այս պահին որոնվում են առեւտրի կենտրոնի տարածքում, եւ իրենք ստիպված են լինում ձեռքով քարերը բարձրացնել։


«Եղբորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են։ Առավոտվա 7։00-ից ձեռքով քար ենք կրում, խնդրում ենք տեխնիկա, գալիս է 11։00-ը արդեն։ Երեկվանից էս կողմի վրա մեկ կռան է եղել։ Իրենք ճիշտ չեն աշխատում։ Երկու քույր մի հատ փոքր երեխա են. եղբորս աղջիկներն են՝ Խաչատրյան Մարիաննա, Խաչատրյան Սիրարփի»,- նշեց Արայիկ Մկրտումյանը։

Նա ասաց, որ հարազատները եղել են ոչ թե առեւտրի կենտրոնի աշխատակիցներ, այլ այցելուներ։