«Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում կինոլոգիական շները որոշակի հետք են գտել, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այս պահին անհետ կորած է համարվում 15 քաղաքացի։ Մենք փլատակներից 15 հոգու դուրս ենք բերել, որոնցից վեցին՝ մահացած, իննին՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած։ Հիմա շարունակվում են որոնողափրկրարական աշխատանքները, կինոլոգիական շները որոշակի հետք են գտել, հիմա այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ՝ տեսնելու, թե այդ հատվածում կան մարդիկ, թե՝ ոչ»,- նշեց Կոստանյանը։


Հայկ Կոստանյանն ընդգծեց, որ ԱԻՆ ուժերն ամբողջութամբ բավականացնում են, թե հրդեհաշիջման, թե որոնողափրկրարական աշխատանքները կատարելու համար։