Ուկրաինական զորքերը կրկին զանգվածային կրակ են բացել Զապորոժիեի շրջանի Էներգոդարի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով քաղաքային իշխանություններին։

Դրանից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից առնվազն «վեց թռիչք» է գրանցվել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում, բուն կայանին հարվածներ չեն հասցվել։

«Կիեւի ռեժիմի զինված կազմավորումները զանգվածային կրակ են բացել Էներգոդար քաղաքի վրա։ Ականների պայթյունների վայրերի, ինչպես նաեւ զոհերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մասին տեղեկությունը ճշտվում է»,- հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում ԶԱԷԿ-ին, որը սպառնում է լայնածավալ միջուկային աղետով։ Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովի խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերի 44-րդ հրետանային բրիգադի զինծառայողները օգտագործում են կառավարվող հրթիռներ եւ արեւմտյան արտադրության արկեր։ Գնդակոծությունից արդեն վնասվել է «Կախովսկայա» ենթակայանի բարձրավոլտ գիծը, անձնակազմը ստիպված է եղել նվազեցնել երկու էներգաբլոկի հզորությունը։