Գեղարքունիքի մարզում երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել ։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղի գյուղապետարանի մոտ՝ տրակտորի տակ, քաղաքացու դի կա։ Այս մասին  նշեցին Ոստիկանության լրատվական բաժնից։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, Գետիկ գյուղի գյուղապետարանի դիմաց՝ հարակից ճանապարհին, Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Վարդան Մ-ն իր վարած Կամազ-410 մակնիշի ավտոքարշակի վրա բարձված վիճակում Տավուշի մարզի բնակիչ Գրիշա Մ-ի կողմից վարած «ՉՏԶ-170» մոդելի տրակտորը կատարել է հետընթաց, որի պատճառով ավտոքարշակն ընկել է սահքի մեջ, եւ Գրիշա Մ-ն տրակտորի վրայից ընկել է դիմային մասում գտնվող «Բուլդոզերի» տակ եւ տեղում մահացել։


Դեպքի փաստով Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։