ՀՀ նախագահի հրամանագրով Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Աշոտ Սմբատյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ռուբեն ՍԱԴՈՅԱՆԻՆ հետ կանչել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»։