Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում ընթացող ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը դեռ մի փոքր էլ կսպասի ԱԺ-ի պատգամավորների արձագանքին՝ իր առաջարկին. «Ինձ հայտնի են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հայտարարությունները՝ դիրքորոշումները: Իրենց մեկնաբանությամբ՝ իրենք այդ գործընթացը կանեն միայն այն դեպքում, երբ որ վստահ լինեն, որ դա կպսակվի հաջողությամբ: Այս մոտեցումն ինձ համար անընդունելի է, բայց դրանց վերաբերյալ ես դեռևս հայտարարություն չեմ անի: Համբերատար կսպասեմ, մինչև այս շաբաթն ավարտվի և եթե եկող շաբաթվա սկզբում նրանք Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը, ապա մեր վերաբերմունքը երևույթի նկատմամբ կլինի ըստ էության»: