Լոռու մարզում օգոստոսի 25-ին՝ ժամը 19:20–ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են Man բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Բախման հետեւանքով Mercedes-ը բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե հենապատերին, որից երկուսը կոտրվել են ու Mercedes-ը մոտ 4 մետր բարձրությունից ընկել եւ կողաշրջված վիճակում հայտնվել է Դեբեդ գետի ափին՝ բախվելով ծառին:

Վթարի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Կայքի տեղեկություններով՝ մահացածները Երեւանի բնակիչներ են, որոնցից մեկը 18-ամյա Նարե Մաթեւոսյանն է, մեկը 15-ամյա Միլենա Պարտիկյանն է եւ 20-ամյա Արգիշտի Մանուկյանը, իսկ Man-ի վարորդը՝ 58-ամյա Դավիթ Օմիլաշվիլին է: