Միայն Գեղարքունիքում թշնամու ԳՐԱՎԱԾ տարածքը հավասար է 5 հատ Աջափնյակի վարչական շրջանի տարածքի, իսկ ՀՀ դե-ֆակտո թուրքական վարչախմբի պարագլուխն այդ երևույթը համարում է «հսկողություն սահմանել»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

Նա նաեւ նշել է. «Ախպրաձորի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 4.5 կմ՝ հասնելով Խորափոր լեռանը (2906.5 մ) և հայտնվելով Ախպրաձոր բնակավայրից շուրջ 4.5 կմ հեռավորության վրա։

Վերին Շորժայի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 8 կմ՝ հասնելով Ճերմակաքար (2747.8 մ), Ուխտասար (2851 մ) և 2484 մ նիշով անանուն բարձունքներին և հայտնվելով Վերին Շորժա բնակավայրից շուրջ 700 մ հեռավորության վրա։

• Նորաբակի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 7 կմ՝ հասնելով 2338.6 մ նիշով անանուն բարձունքին և հայտնվելով Նորաբակ բնակավայրից շուրջ 2 կմ հեռավորության վրա։