Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարման, նախագծման և գույքային հագեցվածության ապահովում: Այդ նպատակի համար նախատեսվում է պետբյուջեում կատարել 146,413.9 հազար դրամի վերաբաշխում:

Նախատեսվում է գումար հատկացնել՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ջեռուցման համակարգի տեղադրման, Երևանի N 9 արհեստագործական պետական ուսումնարանի պատուհանների և դռների փոխարինման, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքի նորոգման, Երևանի Բ.Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցի արտաքին կոյուղու ցանցի կառուցման համար: Նախատեսվում է նաև գույքով ապահովել Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Գումար կհատկացվի նաև Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մարմանը: