Ռուս սահմանապահները Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբին հայտնել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Մենք իրավիճակի մասին տեսլական եւ օպերատիվ տեղեկություն ենք ստացել մեր սահմանապահներից, ովքեր այդ թվում նաեւ ծառայում են սահմանին եւ մասնակցում ՀՀ պետական ​​սահմանի առանձին հատվածների պաշտպանությանը»,- ասել է նա Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ Ռոման Գոլուբիցկու հետ աշխատանքային հանդիպումից հետո։