Ռուսաստանը հույս ուներ ռազմական օգնություն ստանալ Չինաստանից։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մի քանի ամիս առաջ մենք հասկացրեցինք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը ռազմական օգնություն է փնտրում ՉԺՀ-ից՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար»,-ասել է Փրայսը։


«Մենք հրապարակավ եւ բարձր մակարդակով հայտարարել ենք, որ ուշադիր հետեւելու ենք Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու կամ Ռուսաստանին համակարգված օգնություն տրամադրելու ջանքերին, ինչը կհանգեցնի նշանակալի պատժամիջոցների»,-հավելել է նա։