ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը սեպտեմբերի 24-26-ին գործուղվում է Ռումինիա: Այս մասին  տեղեկանում ենք կառավարության աշխատակազմից:

Որոշման մեջ նշվում է, որ նա Բուխարեստում կմասնակցի Հեռահաղորդակցության միջազգային միության լիազոր համաժողովին: