Սեպտեմբերի 25-ին, ժամը 21։40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1972 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին։ Վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղևորներ Ջ․ Ռ․-ն և Զ․ Ռ․-ն՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։