Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրել է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» իր տեսլականը։

Ելույթ ունենալով համաժողովում՝ նա թվարկելէ ենթադրվող փաստաթղթի հիմնական դրույթները։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիեւի վարկածով՝ պետք է լինեն «միջազգային իրավունքի հինգ սկզբունքներ»։ «Այդ սկզբունքների թվում են երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, որեւէ տարածքային հավակնությունից ապագայում ձեռնպահ մնալը, ուժի կիրառումից ձեռնպահ մնալը, սահմանազատումը եւ հաղորդակցությունների բացումը»,- ասել է Ալիեւը։ Հիշեցնենք, որ սրանք են հենց սկզբից Բաքվի հնչեցրած դրույթները։ Հայաստանը հայտարարել է, որ առաջարկված սկզբունքներն անընդունելի չի համարում, բայց կարծում է, որ դրանք լրիվ չեն, եւ առաջարկել է իր վեց կետերը։ Ադրբեջանում դրանք ակնհայտորեն անտեսել են։