Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում մամուլի ասուլիսի ժամանակ անկեղծ պատասխանել է, թե որ դեպքում Թուրքիան կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները եւ կբացի սահմանները։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանը հենց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրի, դրանից հետո Թուրքիան կկարգավորի հարաբերությունները, կբացվի ցամաքային ու օդային սահմաններն ու երկաթգիծը։