Ուկրաինայում տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, կան նաեւ հակամարտություններ ԱՊՀ մյուս երկրների միջեւ, սա պահանջում է դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մշակում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք, իհարկե, կանդրադառնանք ԱՊՀ տարածքում անվտանգության ապահովման խնդիրներին։ Բացի Ուկրաինայից, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, երբեմն հակամարտություններ են ծագում հետխորհրդային տարածքի այլ մերձավոր պետությունների միջեւ, եւ դա, իհարկե, պահանջում է լուծմանը միտված միջոցառումների մշակում»,-ասել է Պուտինը։