Այսօր՝ հոկտեմբերի 17-ի առավոտյան, ռուսական զորքը իրանական կամիկաձե անօդաչու սարքերով հարձակման է ենթարկել Կիևը, որոտացել է երկու պայթյուն։ Մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում։

Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ «Աշխատում են հրշեջ ստորաբաժանումները։ Վնասվել են մի քանի բնակելի տներ։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են»,- գրել է Կլիչկոն։