ԱՄՆ պետական դեպարտամենտը տարածել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների համատեղ հայտարարությունը ռուսական ռազմական ագրեսիային դիմակայող Ուկրաինայում իրավիճակի զարգացման վերաբերյալ, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Մենք՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ արտաքին գործերի նախարարներս, կրկին հայտարարում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն անփոփոխ սատարելու մասին՝ Ռուսաստանի շարունակվող ագրեսայի համատեքստում։ Մենք նախկինի պես լի ենք վճռականությամբ՝ շարունակելու աջակցել իր տարածքը պաշտպանելու Ուկրաինայի ջանքերին այնքան, որքան կպահանջվի։


Այսօր մեր երկրներից յուրաքանչյուրի պաշտպանության նախարարները խոսել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ նրա խնդրանքով։ Մեր երկրները պարզ հասկանալ են տվել, որ մենք բոլորս հերքում ենք Ռուսաստանի բացահայտ սուտ պնդումներն այն մասին, թե Ուկրաինան պատրաստվում է կիրառել «կեղտոտ միջուկային ռումբ» իր սեփական տարածքում։ Աշխարհն այս պնդումն օգտագործելու ցանկացած փորձ կընկալի որպես թեժացման պատրվակ։ Մենք հերքում ենք նաեւ թեժացման ցանկացած պատրվակ Ռուսաստանի կողմից»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կիրակի օրը տարածված հայտարարությունում։

Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաեւ իրենց վճռականությունը՝ շարունակել աջակցել Ուկրաինայյին եւ ուկրաիանցի ժողովրդին անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ շարունակել տնտեսական եւ հումանիտար օգնություն տրամադրել երկրին՝ Ուկրաինայի դեմ նախագահ Պուտինի դաժան, ագրեսիվ պատերազմի համատեքստում։