«Վիշապի տունը» նախագծի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն 2023 թվականի սկզբին, հայտնում է Variety-ն։

Նախագծի շոուրաներ Ռայան Կոնդալը խոսել է առաջիկա նկարահանումների մասին։ Այնուամենայնիվ, նա չի նշել երկրորդ եթերաշրջանի թողարկման ամսաթիվը: Ըստ Կոնդալի՝ «Վիշապի տունը» նախագծի թիմը պետք է նոր դրվագների վրա սկսի աշխատել հենց հիմա՝ երկրպագուների ակնկալիքները եւ շոուն որոշակի ժամկետում թողարկել HBO-ի ցանկությունը բավարարելու համար։


Հայտնի է նաեւ, որ սպասվող դրվագներում իշխանության համար պայքարող կողմերի միջեւ հակամարտության մասշտաբները կմեծանան յուրաքանչյուր նոր սերիալում, ինչպես «Գահերի խաղում» էր։

Նախկինում հայտնի էր դարձել «Վիշապի տուն» նախագծի երկրորդ եթերաշրջանի մանրամասները։ Նախագծի շոունները խոստացել է, որ շոուի ընթացքում ավելի շատ պատերազմական տեսարաններ եւ հումորներ կլինեն: Նա պարզաբանել է, որ նախագծի թիմը միտումնավոր դանդաղեցրել է պատմությունն առաջին եթերաշրջանում, որպեսզի երկրպագուները կարողանան զգալ կերպարներին՝ իրենց բարդ բնավորությամբ։