Բա ի՞նչ պետք է անեին, ես ասում էի, որ վերադառնալու են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը վերադարձել է ԱԺ:

«Մնային դուրսը, ինչ անեին: Կամ որ վերադարձել են, ի՞նչ: Ասենք, որ գալիս են օդի կամ տիեզերքի աղտոտման համաձայնագրին դեմ են քվեարկում, մի քիչ անհասկանալի է»,- ասաց Սիմոնյանը:


Նշենք, որ նախօրեին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները մասնակցեցին ԱԺ-ում հայտարարությունների ժամին, ելույթներ ունեցան, իսկ այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորներ մասնակցեցին քվեարկություններին, թեեւ բոլոր նախագծերին դեմ քվեարկեցին: