«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան հասարակությունը շունչը պահած սպասում է Սոչիի հանդիպմանը, որին ընդառաջ նախ խոսեց Վլադիմիր Պուտինը` «Վալդայ» ակումբում, հետո Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Թվիթերում: Ամեն ինչ գնում է նրան, որ Սոչիում ինչ-որ բան ստորագրվի, նախաստորագրվի, կամ գոնե նախնական համաձայնությունը կայանա:

Բայց, մեր տեղեկություններով, Ադրբեջանը բոլորովին հակված չէ ինչ-որ բան ստորագրելու, եւ խնդիրը փաստաթղթի բովանդակությունը չէ, այլ այն, որ ավելի մեծ ախորժակ ունի եւ հեռուն գնացող պլաններ, որոնք կախված են նաեւ աշխարհաքաղաքական զարգացումներից, Հայաստանի` վերականգնվելու ունակությունից եւ ամենակարեւորը` Ռուսաստանի ապագայից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում