Ամերիաբանկում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Ամերիա Բիզնես» թվային հարթակ. նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով մամուլի ասուլիսը: Ներկայացվեց Ամերիա Բիզնես թվային հարթակը, որը համալրվել է ԱՁ-ն օնլայն գրանցելու նոր ծառայությամբ: Բանկի մասնագետներն անդրադարձան նաև թվային տրանսֆորմացիայի շրջանակում իրականացված մի շարք քայլերի, հաճախորդների համար ստեղծված հնարավորություններին ու առաջիկա զարգացումներին:

Ամերիաբանկի Բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանը նշեց, որ գնահատելով հաճախորդների կարիքները, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի պահանջները, դեռևս 2018 թվականին որոշում կայացվեց ստեղծել ընդհանրական հարթակ, որտեղ գործարարը կարող է գտնել իրեն հետաքրքրող ծառայությունները։ «Առաջին ծառայությունը, որը գործարկվեց 2018 թվականին, ավտոմատ հաստատվող օնլայն վարկերն են։ Ծառայությունը աննախադեպ էր 2018-ին, մինչև օրս էլ շարունակում է աննախադեպ մնալ»,- ասաց նա։

Ամերիա Բիզնես հարթակը ներառում է սքորինգի և մեքենայական ուսուցման վրա հիմնված օնլայն վարկավորման, SME Tablet, հաշիվ բացելու, անվճար օնլայն/մոբայլ բանկինգ ու բիզնես քարտ ստանալու և մի շարք այլ ծառայություններ, որոնց ներդրումը դրական ազդեցություն է ունեցել բանկում մանրածախ բիզնես հաճախորդների ցուցանիշների վրա։ Մասնավորապես, հաճախորդների քանակը վերջին 3 տարում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ 55%-ով: Վարկային պորտֆելը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ 28%-ով: Օնլայն/մոբայլ բանկինգ համակարգի օգտատերերի քանակը վերջին 3 տարում աճել է 3.5 անգամ, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում`51%-ով: Ներկայումս Ամերիաբանկի մանրածախ բիզնես վարկերի 73%-ը հաստատվում է օնլայն: Այսօր արդեն մուտք գործելով հարթակ` հաճախորդը կարող է առանց բանկ այցելելու անվճար գրանցել ԱՁ, բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ քարտ և օնլայն/մոբայլ բանկինգ:

«Մեր հիմնական նպատակն է, որ գործարարն իր թանկարժեք ժամանակը ծախսի իր բիզնեսի վրա, ոչ թե բանկային գործընթացների»,- ասաց Կարեն Քարամյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այսօր արդեն բանկի յուրաքնաչյուր 10-րդ հաճախորդն օնլայն տարբերակով է հաճախորդ դառնում՝ առանց բանկ այցելության։ Բիզնես քարտերի 50 տոկոսը նույնպես այս հարթակի միջոցով է տրամադրվում։

«Այս բոլոր ծառայություններն իրենց դրական ազդեցություն են ունեցել բանկի բիզենս հաճախորդների ցուցանիշի վրա։ Մասնավորապես, հախորդների քանակը վերջին երեք տարում կրկնապատկվել է, իսկ այս տարվա սկզբից աճել է 55 տոկոսով»,- ասաց նա։

Ամերիաբանկի նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանն էլ մանրամասնեց, թե ինչպես գրանցել ԱՁ, բացել հաշիվ Ամերիաբանկում։ Նախ համակարգում հաճախորդն ստեղծում է իր անձնական տիրութը՝ լրացնելով անձնական տվյալները, որից հետո դիմում է օգտվելու այն ծառայությունից, որն իրեն անհրաժեշտ է։ ԱՁ գրանցելու համար հաճախորդին անհրաժեշտ է պարզապես ունենալ անձնագիր ու սոցքարտ կամ նույնականացման քարտ, հասանելիություն տպող-սքանավորող սարքի և տեսախցիկով համակարգչի կամ հեռախոսի: ԱՁ-ի գրանցման գործընթացը տևում է ընդամենը 20 րոպե: Հարթակը շուտով համալրվելու է նաև ՍՊԸ գրանցելու հնարավորությամբ:

Արփինե Հարությունյանի խոսքով՝ այս նորարարության արդյունքում Հայաստանի վարկանիշը Doing Business-ի ցուցանիշով էակորեն բարելավելու հիմքեր են ստեղծվել, քանի որ հարթակը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով, հաճախորդին ծառայությունները փաթեթային տարբերակով են առաջարկվում։

Աﬔրիաբանկը Հայաստանի առաջատար հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի` էկոհամակարգի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: