Անցած տասնամյակների ընթացքում, հենվելով բարեկամության վրա, մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել ռազմավարական գործընկերության և դաշնակցության համար։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երևանյան «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում, որն ընթերցել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Լավրովի ուղերձում նաև նշվում է. «Հանդիպումն անցկացվում է այն տարում, երբ Հայաստանում նշվում է մեր եղբայրական երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման տարեդարձը: Վստահ եմ, որ քննարկման արդյունքները կօգնեն մշակել օգտակար գործնական առաջարկություններ և կնպաստեն մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը»: