Կոտայքի մարզում, նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում Եղվարդ-Բուժական ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Գառնիկ Վ-ի վարած ԶԻԼ 31 մակնիշի Կոտայքի մարզի բնակիչ՝ 58-ամյա Անդրանիկ Աբրահամյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Աբրահամյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Լալա Մարուքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդնացի բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։