Նոյեմբերի 13-ին, ժամը 19։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան բախվել է Բաբաջանյան փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանի լիցքավորման կայանին. կայանից առկա է վառելիքի արտահոսք (բենզին), տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել կայանից առկա վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: