G20-ի երկրները պետք է նպաստեն Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ լուծում գտնելու որոնումներին, ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին G20-ի գագաթաժողովում, «Պարենային եւ էներգետիկ անվտանգությունը» նստաշրջանի ընթացքում։

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք պետք է գտնենք հրադադարի եւ դիվանագիտության ուղուն վերադառնալու միջոցն Ուկրաինայի հարցում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը վիթխարի վնաս է հասցրել աշխարհին։ Դրանից հետո այն ժամանակվա առաջնորդները լուրջ ջանքեր են գործադրել, որպեսզի կանգնեն խաղաղության ճանապարհին։ Հիմա մեր հերթն է։ Կորոնավիրուսից հետո նոր աշխարհակարգի ստեղծման բեռն ընկած է մեր ուսերին։ Պահի հրամայականն է՝ ցուցադրել կոնկետ եւ հավաքական վճռականություն աշխարհում խաղաղության, ներդաշնակության եւ անվտանգության ապահովման համար։ Ես վստահ եմ, որ եկող տարի, երբ «Մեծ քսանյակը» գումարվի Բուդդայի եւ Գանդիի սրբազան հողում, մենք բոլորս կհամաձայնենք աշխարհին հասցնել խաղաղության վճռական առաքելությունը»,- Հնդկաստանի ԱԳՆ-ն մեջբերել է Մոդիի խոսքերը գագաթաժողովի նստաշրջանից։


G20-ի հանդիպումն ընթանում է դռնփակ։