Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին փոխանցել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր առաջարկները, մեր տեքստը, եւ պասում ենք Ադրբեջանի արձագանքներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` Հայաստանը լարվածության որոշակի միտումներ է տեսնում. «Այդ լարվածությունը կապված է կոնկրետ իրադարձությունների ու իրավիճակների հետ: Դուք գիտեք, որ ՀՀ դիրքորոշումը հստակ է` Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից, 2021-ի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր: Ըստ էության, միջազգային հանրությունն աջակցում է մեր այս դիրքորոշմանը, հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի: Իհարկե, տարօրինակ է իրավիճակը, հակառակը պետք է լիներ, ՀԱՊԿ-ը պետք է հստակ պաշտպաներ եւ մենք մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց հիմա ուղիղ հակառակն ունենք: Ես հույս ունեմ, նոյեմբերի 23-ին Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: