Լեհաստանում է տեղի ունեցածը տարաձայնություններ է առաջացրել Կիեւի եւ Արեւմուտքի միջեւ, եւ նրա արեւմտյան կողմնակիցները բացահայտ վիճում են այն բանի շուրջ, թե ով է սպանել Լեհաստանում երկու խաղաղ բնակչի։

Դա կարող է լինել ամենազգալի պառակտումը, եւ դա տեղի ունեցավ այն պահին, երբ ձմեռը մոտենում է, գրում է NBC News-ը։


Չնայած ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները միջադեպը «պատահականություն» են անվանել, դա սպառնում է պառակտել միասնական ճակատը, որն օգնում էր Կիեւին պահպանել կայուն ռազմական եւ դիվանագիտական աջակցություն Արեւմուտքի կողմից վերջին ինն ամիսներին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է՝ «դա մեր հրթիռը չէ»։ Զելենսկին ասել է, որ այդ մասին իրեն անձամբ տեղեկացրել է Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը։

Սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ասել է․ «Դա ապացույց չէ»։

Փաստացի միջադեպից հետո առնվազն մեկ օր անց ե՛ւ ՆԱՏՕ-ն, ե՛ւ Լեհաստանը հայտարարել են, որ դա, հավանաբար, ուկրաինական հրթիռ է եղել, որը նախատեսված է եղել ռուսական հրթիռ խոցելու համար։

«Թույլ տվեք պարզ լինել։ Դա Ուկրաինայի մեղքը չէ»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ «Վերջնական պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»,-հավելել է նա։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն դեռ ինֆորմացիա է հավաքում», սակայն համաձայնել է, որ դա, հավանաբար, ուկրաինական հրթիռ է եղել։

Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս Գրինֆիլդն ասել է, որ «այդ ողբերգությունը չէր լինի, եթե Ռուսաստանը չներխուժեր Ուկրաինա»։