Սախալինում պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է։ Փլատակներից դուրս է բերվել 7 զոհված բնակչի մարմին, որից երեքը երեխաներ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հինգ հարկանի բնակելի շենքում գազի պայթյունի պահը տեսագրվել է։ Ականատեսների կադրերը հրապարակում է Mash Telegram ալիքը։

Մասնագետները սկսել են փլատակների ապամոնտաժումը։ Տեղում աշխատում է 10 միավոր տեխնիկա և 30 մարդ։


Գազի պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին։ Պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի մուտքի բոլոր հինգ հարկերը։ Փլատակներից դուրս է բերվել 5 զոհված բնակչի մարմին: