Ինչպես հայտնել էինք, գերի ընկած և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում: Երթով շարժվելով դեպի Հանրապետության հրապարակ, մասնակիցներն իրենց մոտ եղած պաստառները փակցրեցին «Եվրոտեսիլի» պաստառների վրա: Պատասխանատուները փորձեցին խոչընդոտել, ինչին ի պատասխան՝ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց. ««Եվրոտեսիլի» պլակատները կհանեք, ս***** կանեք, ձեր պլակատնե՞րն են կարևոր, թե՞ մերը: Չշշկռվե՛ք, չգա՛ք ասեք՝ հանի»: