Ֆրանսիան հավատարիմ է մնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցություններին աջակցելու հարցում, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը ասել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։

«Ֆրանսիան լիովին հավատարիմ է Բրյուսելի, Պրահայի եւ Վաշինգտոնի հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն», - ճեպազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով լրատվական գործակալության հարցին այն մասին, արդյո՞ք Ֆրանսիան մտադիր է Ալիեւի ու Փաշինյանի միջեւ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպման առաջարկ անել: