Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիեւը ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության կողմից։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը քննարկել է քննիչի միջնորդությունը Ռաֆայել Ալիեւի նկատմամբ՝ քրեական այն գործի շրջանակում, որը գտնվում է Պետական անվտանգության ծառայության վարույթում։ Դատավոր Ուլվիա Շուքյուրովայի 2022թ. նոյեմբերի 26-ի վճռով Ռաֆայել Ալիեւը 4 ամսով կալանավորվել է։


Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ տարբեր եղանակներով 144 մլն մանաթի պետական միջոցներ հափշտակելու մեջ։

Ավելի վաղ Պետական անվտանգության ծառայությունը գործողություններ էր իրականացրել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Պետական մաքսային կոմիտեում, ինչի հետեւանքով կոմիտեի որոշ աշխատակիցներ ենթարկվել են պատասխանատության եւ ձերբակալվել են։