Չարենցավանի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ գրառմամբ. «Այս տեսախցիկը ֆիքսել է 3-րդ դպրոցի հարակից կանգառի կոտրման պահը։ Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո՝ ծնողի հետ հեռանում։ Այսուհետև համայնքապետարանը նման դեպքերում այլ գործելակերպ է որդեգրելու։ Երկուշաբթի մենք կդիմենք ոստիկանություն և կպահանջենք մեղավորներին փոխհատուցել համայնքային գույքին դիտավորյալ հասցված վնասը։ Մեծ թե փոքր՝ մենք պատասխանատու ենք մեր համայնքի բարեկեցության համար»:
«Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո ծնողի հետ հեռանում». Չարենցավանի համայնքապետարան
![](https://yn.am/disc/28-11-22/0c37788db4e9493985e64b43442173b2.jpg)