«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի աղքատության ցուցանիշը և պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին ՀՀ-ում աղքատությունը կազմել է 26,5 տոկոս:

Եթե մենք համեմատում են 2020 թվ-ի հետ, 2021-ին ունենք աղքատության որոշակի նվազում, 2019 թվ-ի նկատմամբ 0,1 տոկոսային կետով ունենք աղքատության ավելացում»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: